AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Քաղաքացիական հասարակության դերը բնապահպանական հարցերում որոշումների կայացման գործում» խորագրով աշխատաժողով

30/09/2021

2021թ. սեպտեմբերի 25-ին և 26-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն բնակավայրում (Էթիունի հյուրատուն) տեղի ունեցած՝ «Քաղաքացիական հասարակության դերը բնապահպանական հարցերում որոշումների կայացման գործում» խորագրով աշխատաժողովին մասնակցել է ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի Օրհուս կենտրոնի կազմակերպիչը։
Աշխատաժողովը կազմակերպվել է Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի 3-րդ աշխատանքային խմբի (շրջակա միջավայր, էներգետիկա, տրանսպորտ) կողմից, որին 2018 թվականից անդամակցում է նաև Օրհուս կենտրոնը։
Աշխատաժողովի օրակարգում քննարկվել են հետևյալ հարցերը. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, Սևանա լճի հիմնախնդիրները և Հրազդան գետի աղտոտվածությունը, Արգիճի գետավազանի էկոհամակարգային ծառայությունների ուսումնասիրության գործիքի ներդրման հնարավորությունները, փոքր ՀԷԿ-երի բնապահպանական ռիսկերը։
Աշխատաժողովի ընթացքում Օրհուս կենտրոնի կազմակերպչի կողմից, «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տվյալների հիման վրա ներկայացվել է զեկույց «Հրազդան գետի և Երևանյան լճի աղտոտվածության հիմնախնդիրները» թեմայով։
Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները իրազեկվել են նաև «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կողմից շրջակա միջավայրի վերաբերյալ հրապարակվող այլ տվյալների մասին: