AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Կլիմայի փոփոխությունը սպառնում է կայուն զարգացմանը

30/09/2021

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է կլիմայի ցուցանիշների և կայուն զարգացման փոխկապակցման մասին նոր զեկույցը: Զեկույցի թողարկումը համընկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի և Կայուն զարգացման նպատակներ (SDGs) գործողությունների գոտու բացման հետ։ Զեկույցի նպատակն է ցույց տալ գլոբալ կլիմայի և կայուն զարգացման նպատակների միջև կապը։ Այն նաև հաստատում է ավելի մեծ միջազգային համագործակցության անհրաժեշտությունը: Զեկույցում առանձնացվում են կլիմայի 7 ցուցանիշներ, որոնք ազդում են կայուն զարգացման նպատակների վրա։
Դրանք են`

  • ածխածնի երկօքսիդի կոնցենտրացիան
  • ջերմաստիճանը
  • օվկիանոսի թթվայնացումը
  • օվկիանոսի ջերմության պարունակությունը
  • ծովային սառույցի տարածությունը
  • սառցադաշտային զանգվածի հավասարակշռությունը
  • օվկիանոսի մակարդակի բարձրացումը:

ՀՕԿ գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը նշել է, որ Կլիմայի փոփոխության, աղքատության, անհավասարության և շրջակա միջավայրի դեգրադացիայի պայմաններում հրատապ է հասկանալ կլիմայի և միջազգային զարգացման միջև կապերը։
Ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի գլոբալ և տարածաշրջանային փոփոխությունների, ինչը կհանգեցնի տեղումների օրինաչափությունների և գյուղատնտեսական սեզոնների փոփոխությանը:
Զեկույցը կարող է հիմք հանդիսանալ ավելի շատ միջառարկայական հետազոտությունների և համագործակցության, քաղաքականության բարելավման և ինչպես կայուն զարգացման նպատակների, այնպես էլ կլիմայի դեմ պայքարի ավելի ուժեղ հանձնառության համար, որից կախված է մեր ապագան։