AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օդի աղտոտվածությունն ազդում է մեր առողջության, շրջակա միջավայրի և տնտեսության վրա

29/09/2021

Օդի որակի բարելավման համար ՄԱԿ-ի ԵՏՀ անդամ պետությունները հաջողությամբ աշխատում են տարածաշրջանում օդի աղտոտվածության նվազեցման ուղղությամբ` մեծ տարածությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին կոնվենցիայի միջոցով: Հայաստանը Կոնվեցիան վավերացրել է դեռևս 1997 թվականին, իսկ 8 արձանագրություններից 2014 թվականին վավերացրել է միայն «Եվրոպայում մեծ տարածությունների վրա օդի աղտոտիչների տարածման մոնիթորինգի և գնահատման համատեղ ծրագրի (EMEP) երկարաժամկետ ֆինանսավորման մասին» արձանագրությունը, ինչի շրջանակում 2008 թվականից ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Ամբերդի տարածաշրջանային կայանում իրականացվում է անդրսահմանային օդի աղտոտվածության մոնիթորինգ:

2021 թ. սեպտեմբերի 13-16-ը կայացավ ՄԱԿ-ի ԵՏՀ Օդի կոնվենցիայի ներքո` EMEP-ի Յոթերորդ նստաշրջանը, որտեղ փորձագետները քննարկեցին արտանետումների միտումները, էկոհամակարգերի, առողջության, նյութերի և մշակաբույսերի վրա ազդեցությունները, Գյոթենբուրգի արձանագրության վերանայման գիտական ուսումնասիրությունները:
Ծծմբի երկօքսիդի և ազոտի օքսիդների արտանետումները զգալիորեն նվազել են 1990-ականներից սկսած՝ ելնելով EMEP մոնիթորինգի դիտացանցում չափված օդի կոնցենտրացիաներից:

2000 թվականից ի վեր PM10 և PM2.5 կոնցենտրացիաները զգալի նվազել են (տարեկան միջինը -1,7 և -2,3 տոկոս EMEP երկարաժամկետ դիտարկման վայրերում): Այնուամենայնիվ, ԱՀԿ -ի օդի աղտոտվածության սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների հետ համեմատությամբ PM10-ի և PM2.5-ի գերազանցումներ կան:
Գետնամերձ օզոնի պիկերը նվազել են, սակայն օզոնի միջին ֆոնային կոնցենտրացիան ավելացել է 2000-2018 թվականների ընթացքում: Թվում է, որ ամոնիակի համար արտանետումների նվազեցման պարտավորությունների կատարումը ամենադժվարն է: Պահանջվում են ամոնիակի լրացուցիչ միջոցներ, որոնք որոշ դեպքերում պետք է ներառեն ոչ տեխնիկական միջոցներ:
Եվրոպայի էկոհամակարգերի ավելի քան 50%-ի համար ազոտի կուտակման հետևանքով դեռ կան էվտրոֆիկացման ռիսկեր: Հետևաբար, ազոտի արտանետումների կրճատումները պետք է ավելի մեծ լինեն, որպեսզի հնարավոր լինի էկոհամակարգերի վերականգնումը:
Մեթանը շարունակում է լինել օզոնի մակարդակի բարձրացման հիմնական պատճառը: Ակնկալվում է, որ գլոբալ մեթանի ավելացումն ավելի քան կչեզոքացնի ազոտի օքսիդների (NOx) և ցնդելի օրգանական միացությունների (VOCs) արտանետումների նվազեցմանը Եվրոպայում, և Հյուսիսային Ամերիկայում NOx- ի և VOC արտանետումների առնվազն մասամբ նվազեցմանը:

Փորձագետները քննարկեցին մեթանի արտանետումների մեղմացման ռազմավարություններն ըստ տարածաշրջանների: Եվրոպայում թափոնների ոլորտում իրականացվող միջոցառումները կարող են ապահովել արտանետումների ամենամեծ ներուժը, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ նավթի և գազի ոլորտը, ԱՄՆ -ում՝ գազի արտադրությունը: Բոլոր տարածաշրջաններում գյուղատնտեսությունից (հատկապես խոշոր եղջերավոր անասուններից) արտանետումները ունեն ցածր տեխնիկական նվազեցման պոտենցիալ:
https://unece.org/.../Air-Pollution-Convention/news/359871
https://emep.int/.../2020/EMEP_Status_Report_1_2020.pdf