AM RU EN

ԼՈՒՐԵՐ

“ՇՄՄՏԿ” ՊՈԱԿ-ը հյուրընկալեց Գերմանիայի “Շրջակա միջավայրի Հելմհոլցի հետազոտությունների կենտրոն”-ի ավագ ինժեներ Բուրխարդ Կուեյնին

15/04/2019

Ապրիլի 11-ին “Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն” ՊՈԱԿ-ը հյուրընկալեց Գերմանիայի “Շրջակա միջավայրի Հելմհոլցի հետազոտությունների կենտրոն”-ի ավագ ինժեներ Բուրխարդ Կուեյնին: Մեկօրյա սեմինարը անցավ բավական հագեցած: Պարոն Կուեյնը Հայաստանում էր արդեն չորրորդ անգամ՝ Սևանա լճի հետազոտական աշխատանքների նպատակով: Նա ներկայացրեց Սևանա լճից նմուշառումների և դաշտային հետազոտությունների առանձնահատկությունները: Լաբորատորիայի աշխատակիցներին մանրամասն ներկայացվեց դաշտային հետազոտությունների YSI EXO2 7-Port Multiparameter Water Quality Sonde սարքավորման աշխատանքային սկզբունքները: