18/09/2021
Արդեն 18 տարի է ինչ սեպտեմբերի 18-ը նշում է որպես ջրի մոնիթորինգի համաշխարհային օր:
Այս բնապահպանական տոնը, որը հիմնվել է մաքուր ջրի ամերիկյան հիմնադրամի կողմից, ներկայումս դարձել է տեղեկատվական, կրթական ծրագիր, որն ուղղված է մոլորակի ջրային ռեսուրսների խնդիրների մասին հասարակության տեղեկացվածության բարձրացմանը և աղտոտումից պաշտպանելու մասնակցությանը:
Ծրագիրը հնարավորություն է տալիս մարդկանց ինքնուրույն իրականացնել տեղական ջրամբարների վիճակի մասին բազային մոնիթորինգ՝ Ջրային միջավայրի դաշնության և Միջազգային ջրային ասոցիացիայի աջակցությամբ:
Այս օրվա ավանդական իրադարձությունը ջրի նմուշների վերցումն է մոլորակի տարբեր ջրային ռեսուրսներից` գնահատելու դրա որակը և հասկանալու դրա անվտանգության աստիճանը:
Հայաստանում ամենահաճելի հանգստյան վայրերը լճերի ու գետերի հարևանությամբ են: Սակայն միշտ չէ, որ մեր առողջության համար անվտանգ է այն միջավայրը, որին ձգտում ենք:
Մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտումն այսօր լուրջ խնդիր է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և կարևոր է իմանալ՝ ի՞նչ ջուր ենք օգտագործում, արդյո՞ք վտանգում ենք մեր առողջությունը գետում կամ լճում լողալիս:
Այս հարցերի պատասխանները տալիս ՇՄՆ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ը՝ իրականացնելով ջրերի որակի ամենամսյա մոնիթորինգ:
Օրվա կապակցությամբ շնորհավորում ենք ոլորտի մասնագետներին։