AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հանդիպում Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK) և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների միջև

17/09/2021

Սեպտեմբերի 16-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ հանդիպում Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի (DSIK) և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների միջև, որին առցանց տարբերակով մասնակցում էր նաև Լեյբնիցի գյուղատնտեսության զարգացման ինստիտուտի (IAMO) ներկայացուցիչը։
DSIK-ը ստանալով նոր մանդատ ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից՝ առաջիկա 8 տարիներին կենտրոնանալու է գյուղատնտեսական ձեռնարկատիրության խթանման և օժանդակության վրա` ուղղված կլիմայի հետ կապված ռիսկերի կառավարմանը և կլիմայի փոփոխության հարմարեցմանը:
DSIK-ը, համագործակցելով IAMO հետազոտական ընկերության հետ, նպատակ ունի մշակել Հայաստանում գյուղատնտեսական ՄՓՁ-ների համար բազմավտանգ ռիսկերի կառավարման հայեցակարգ: Համագործակցության ընդհանուր նպատակն է վերլուծել և գնահատել կլիմայական ռիսկերի օրինաչափությունները ՀՀ-ում գյուղական ՄՓՁ-ների և ընտրված մշակաբույսերի համար, ինչպես նաև մշակել հայեցակարգային մոտեցում կլիմայի հետ կապված ռիսկերի կառավարման համար` ապահովելով բիզնես ռազմավարությունը՝ հաշվի առնելով միջին և երկարաժամկետ կլիմայի փոփոխությունների ու նման իրադարձությունների տևական ազդեցությունները: DSIK և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի միջև իրականացված հանդիպման ընթացքում քննարկվեցին կլիմայական և ագրոկլիմայական քարտեզների մշակման հարցերը, ինչպես նաև տարբեր գյուղատնտեսական մշակաբույսերի զարգացման փուլերի կապը եղանակակլիմայական պայմանների հետ։
Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի՝ DSIK հետ հետևյալ հարցերի վերաբերյալ՝

  • Ֆերմերների և գյուղատնտեսական ոլորտի մասնագետների/պատասխանատուների համար ագրոկլիմայական բջջային հավելվածի նախագծում և իրականացում
  • Գյուղատնտեսական բիզնեսի կառավարման բաղադրիչի վերաբերյալ վերապատրաստման դասընթացների անցկացում դասընթացավարների վերապատրաստում ձևաչափով, օգտագործելով FBG-Farmers Business Game դասընթացների տեխնիկան,
  • Ագրոկլիմայական քարտեզների մշակում (QGRS և/կամ այլ համակարգով) և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի կայքում տեղադրում
  • IAMO-ի փորձագետների ներգրավմամբ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի մասնագետների ուսուցում/վերապատրաստում հարթակի օգտագործաման և թարմացման համար:

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025