AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. սեպտեմբերի 6-12-ը (2021թ.)

13/09/2021

☑️ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.58մ (12.09.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 6սմ-ով։
☑️ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը սեպտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 6.065մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից սեպտեմբերի 12-ը ներառյալ՝ 213.267մլն. մ³:
☑️ Արփա-Սևան ջրատարով սեպտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.924մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 12-ը ներառյալ՝ 137.337 մլն. մ³: