AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՀՕԿ-ի «Օդի որակի և կլիմայի» տեղեկագիրը

10/09/2021

Մթնոլորտում ջերմոցային գազերի կուտակման հետևանքով արդեն տասնամյակներ տեղի ունեցող կլիմայի շարունակական փոփոխությունն աշխարհի բոլոր անկյուններում պատճառ է դարձել շրջակա միջավայրի փոփոխությունների։ ՀՕԿ-ի «Օդի որակի և կլիմայի» տեղեկագիրն ամեն տարի տեղեկացնում է օդի որակի փոփոխության և կլիմայի փոփոխության վրա վերջինիս ազդեցության մասին։
Օդի որակը և կլիմայի փոփոխությունը սերտորեն կապված են, հետևաբար մեկի փոփոխությունը ազդում է մյուսի վրա։

արդկային գործունեության արդյունքում մթնոլորտ են արտանետվում «երկարակյաց» ջերմոցային գազեր, ինչը մեծացնում է մթնոլորտային օդում գետնամերձ օզոնի և փոշու պարունակությունները։
Կլիմայի փոփոխությունը կարող է ուղղակիորեն ազդեցություն ունենալ աղտոտման մակարդակների վրա։ Օրինակ, ջերմային ալիքների հաճախականության և ինտենսիվության բարձրացումը կարող է հանգեցնել մակերևույթին մոտ աղտոտիչների լրացուցիչ կուտակման:

ՀՕԿ-ի «Օդի որակի և կլիմայի» տեղեկագիրը նաև ներկայացնում է բազմաթիվ նոր և կարևոր գիտական փաստարկներ ամբողջ աշխարհում օդի որակի վրա Covid-19-ի ազդեցության վերաբերյալ` հիմք ընդունելով ՀՕԿ-ի Մթնոլորտի գլոբալ ծառայության Գլոբալ օզոնային դիտարկումների ցանցի (GAW) որոշ կայաններում կատարված երկարաժամկետ չափումները։

📍 Տեղեկագրում նաև ներառված է հետևյալ տեղեկատվությունը՝

  • 2020 թվականին կլիմայի, հրդեհների և օդի որակի փոխազդեցությունը:
  • Օդի որակի վրա Covid-19-ի ազդեցությունը:
  • Օդի աղտոտվածության հետևանքով աշխարհում մահացության ցուցանիշները և այլն: