13/09/2021
Ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Սամվել Վարդապետյանը և ԵՊՀ ֆարմաքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի ասիստենտ Ավետիս Ծատուրյանը ներկայացրեցին ինստիտուտի գործառույթները, իրականացվող աշխատանքները: Ծանոթացրեցին ինստիտուտում գտնվող ժամանակակից լաբորատորիային և նորագույն սարքավորումներին, դրանց աշխատանքային առանձնահատկություններին:
Այցի ընթացքում քննարկվեցին հետաքրքրություն ներկայացնող հարցերը, հետագա պլանները և ձեռք բերվեց համագործակցության պայմանավորվածություն: