AM RU EN

ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դաշտային ուսումնասիրությունների և մոնիթորինգի բաժնի առաջին կարգի մասնագետ»-ի թափուր հաստիք

08/09/2021

  Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 140000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 900-1800

  Պարտականություններ՝

  • Հանրապետության անտառների և անտառային հողերի, բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում  ընդգծված անտառների պահպանության, պաշտպանության օգտագործման, վերարտադրության, ինչպես նաև փայտանյութի սպառման շուկայի ուսումնասիրությունների և դիտարկումների իրականացում, տվյալների հավաքագրում և ներկայացում
  • Բաժնի փաստաթղթային սպասարկում, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքների ապահովում
  • Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքների իրականացում
  • Ստացվող տեղեկատվության վերլուծության և համապատասխան առաջարկությունների մշակման աշխատանքներին մասնակցություն
  • Ըստ անհրաժեշտության ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում կատարվող աշխատանքների վիճակի մասին զեկույցների ներկայացում
  • Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում:

  Սահմանված պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն (անտառագիտություն/ ագրոնոմիա/ էկոլոգիա/ հողագիտություն/ կենսաբանություն/ աշխարհագրություն)
  • Առնվազն 2 տարվա ոլորտային աշխատանքային փորձ
  • Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
  • MS Office, Internet ծրագրերի իմացություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն:

  Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Դաշտային ուսումնասիրությունների և մոնիթորինգի բաժնի բաժնի առաջին կարգի մասնագետ»։

  Դիմելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 16, ժամը 15:00: