AM RU EN

ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աշխարհատեղեկատվական համակարգի տվյալների վերլուծության բաժնի առաջատար մասնագետ»-ի թափուր հաստիք

08/09/2021

 Աշխատանքային պայմաններ՝ Մշտական
Գտնվելու վայր՝ Երևան
Աշխատավարձ՝ 200000 ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 900-1800

  Պարտականություններ՝

  • Անտառային տնտեսության բնագավառի անտառտնտեսվարման ոլորտներում տիրող իրավիճակի ուսումնասիրում
  • Անտառային տնտեսությունում տնտեսական արդյունքների վերլուծության աշխատանքներին մասնակցություն
  • Անտառվերականգնման հարցերի ուսումնասիրում, տվյալների հավաքագրում և վերլուծություն, առաջարկությունների և կանխատեսումների ներկայացում
  • Արբանյակային պատկերների, անտառշինական նյութերի, կադաստրային հատվածների և ձեռքբերված այլ քարտեզագրական նյութերի ուսումնասիրություն և վերլուծություն
  • Հանրապետությունում փայտանյութի սպառման շուկայի ուսումնասիրություների և դիտարկումների իրականացում և գնահատում
  • Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումների և ուղեցույցների նախապատրաստում
  • Իր գործառույթներից բխող՝ ՀՀ օրենսդրության նորմերին չհակասող վերադասի կողմից տրված հանձնարարությունների կատարում:

  Սահմանված պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն (անտառագիտություն/ ագրոնոմիա/ էկոլոգիա/ հողագիտություն/ կենսաբանություն/ աշխարհագրություն)
  • Առնվազն 3 տարվա ոլորտային աշխատանքային փորձ
  • Իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն
  • Օտար լեզվի տիրապետում (ռուսերեն)
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
  • MS Office, Internet ծրագրերի իմացություն
  • Համակարգչային տեխնիկայի հետ աշխատելու հմտություն (այդ թվում ԱՏՀ և հեռահար զոնդավորման աշխատանքներ իրականացնելու համապատասխան համակարգչային գիտելիքներ)
  • Արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն:

Ինքնակենսագրականներն ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի Աշխարհատեղեկատվական համակարգի տվյալների վերլուծության բաժնի առաջատար մասնագետ»։

Դիմելու վերջնաժամկետը` սեպտեմբերի 16, ժամը 15:00: