AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 26-սեպտեմբերի 1 (2021թ.)

03/09/2021

☑️ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 26-29-ը, Շենգավիթում՝ օգոստոսի 27-ին և 28-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 31-ին:
☑️ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում,  Նոր Նորքում՝ օգոստոսի 26-29-ը, սեպտեմբերի 1-ին:
☑️ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: