AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Աշխատանքային հանդիպում- EU4Sevan ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչ

07/07/2021

Հուլիսի 7-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի համակարգող Աստղիկ Դանիելյանի հետ։
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։
Հանդիպմանը ներկա էին «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, տնօրենի տեղակալներ Գայանե Շահնազարյանը, Գագիկ Սուրենյանը, տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը, Հիդրոլոգիայի ծառայության պետ Էդգար Միսակյանը, Գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետ Նունե Ստեփանյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Սոնա Գրիգորյանը։
Աստղիկ Դանիելյանը ներկայացրեց ծրագրի ՄԱԶԾ բաղադրիչի նպատակն ու գործունեության 4 ուղղությունները`

  •  թարմացված քաղաքական կարգավորիչ և ինստիտուցիոնալ դաշտ,
  • Սևանա լճի էկոհամակարգի կառավարման և բնական ռեսուրսների կայուն օգտագործման «Սևան» ազգային պարկի կառավարման կազմ,
  • երկարաժամկետ զարգացման պլանավորմանը նպաստող միջավայր, այն է՝ երկարաժամկետ պլանների ձևավորման հիմքերի ստեղծում, ճանապարհային քարտեզի մշակում։
  • տեխնիկական աջակցություն՝ հեղեղված տարածքների մաքրման և անտառվերականգման գործողությունների պլանավորման համար։

Հանդիպման ընթացքում անրադարձ կատարվեց նաև Սևանա լճի ավազանում օդերևութաբանական կայանների բաշխվածությանը։
«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը, կարևորելով Սևանա լճի բնապահպանական հարցերի շուրջ արդյունավետ համագործակցությունը, պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրի հետագա գործունեությանը և միջոցառումներին: