ԼՐԱՀՈՍ

Տեղեկատվական սեմինար Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողների համար

08/04/2019

Ապրիլի 5-ին «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Երևանի Օրհուս կենտրոն էին հյուրընկալվել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի քաղաքացիական պաշտպանություն և հրդեհային պաշտպանություն մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողները, «Բնապահպանություն» առարկայի դասախոսի ուղեկցությամբ։ Վերջիններս կենտրոնի կողմից իրազեկվեցին  Օրհուսի կոնվենցիայի, բնապահպանական հիմնախնդիրների քննարկման և որոշումների ընդունման գործընթացում տեղեկատվության ստացման և մասնակցության կարևորության մասին։ Այնուհետև գիտելիքներ ստացան և գործնական պարապմունք ունեցան Էկոհամակարգային ծառայությունների և դրանց խորհրդանիշների վերաբերյալ։ Այս թեման մասնակիցներին ներկայացրեց «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը։  
Ուսանողները ակտիվորեն քննարկում էին բնապահպանական խնդիրները և պատրաստակամ էին մասնակցություն ունենալու այն խնդիրների քննարկման գործընթացին, որոնք բացասական են ազդում շրջակա միջավայրի վրա։ Վերջիններիս գիտելիքների մակարդակը և ակտիվությունը  ակնհայտորեն առարկան լավ յուրացնելու արդյունք կարելի է համարել։
Մասնակիցների գնահատմամբ, միջոցառումը շատ օգտակար էր և կարևոր,նրանց խոսքերով  ստացած գիտելիքները կկիրառեն թե′ ուսումնական, թե′ հետագայում գործնական նպատակներով, ինչպես նաև մշտապես իրենց առօրյայում։