AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. հունիսի 14-20 (2021թ.)

22/06/2021

Սևանա լճի մակարդակը հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.84մ (20.06.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 1սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 32սմ-ով։

Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 19.127մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ մայիսի 25-ից հունիսի 20-ը ներառյալ՝ 56.967մլն. մ³:

Արփա-Սևան ջրատարով հունիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է է 2.740մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից հունիսի 20-ը ներառյալ՝ 121.140մլն. մ³: