AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Աշխատանքային հանդիպում EU4Sevan ծրագրի շրջանակներում

20/05/2021

📌 Մայիսի 18-ին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում կայացավ աշխատանքային հանդիպում Եվրամիության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի Հարվային Կովկասի շրջակա միջավայրի ծրագրի թիմ լիդեր Քրիստիան Հենշելի և Ծրագրի ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման գծով խորհրդական Ալեքսանդր Առաքելյանի հետ։
🗂 Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության կորպորացիայի (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից։
Ծրագրի տևողությունը՝ 2020թ․ սեպտեմբերից մինչև 2024թ․ օգոստոս։
✅ Ք․ Հենշելը ներկայացրեց EU4Sevan ծրագրի հիմնական բաղադրիչները՝
Արդյունք 1․ բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարման կարողությունները,
Արդյունք 2․ բարելավել էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունները,
 Արդյունք 3․ բարելավել կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնության վրա հիմնված լուծումների իրականացման կարողությունները,
Արդյունք 4․ բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունն ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի և այլ շահագրգիռ կողմերի շրջանում,
Արդյունք 5․ բարելավել Սևանա լճի էկոհամակարգի կառավարումը։
📎 Հանդիպման ընթացքում քննարկվեցին մոնիթորինգի իրականացման առկա խնդիրները, մոնիթորինգի և տվյալների կառավարման բարելավման առաջնահերթությունները, Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումների առկա վիճակը։ Ք․ Հենշելը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Ծրագրի շրջանակներում ու հնարավորինս աջակցել ՀՄԿ ՊՈԱԿ-ին՝ Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկումն ու կառավարման կարողությունները բարելավելու ուղղությամբ։
📎 Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկա օրերին համատեղ քննարկել, թե որ պարամետրերն են առավել կարևոր Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մոնիթորինգի համար և ըստ դրա հստակեցնել համապատասխան տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավորությունը։