AM RU EN

ՍԵՎԱՆԱ ԼԻՃ

Սևանի մակարդակը կհասնի վերջին 60 տարվա համար ռեկորդային նիշի

13/05/2021

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներն ամեն օր ջրաչափ քանոնով հետևում են՝ որքան ավելացավ Սևանի ջուրը։
Մայիսի 11-ի չափումով՝ Սևանի ջրի մակարդակը կազմում էր 1900,83 մետր, ինչը անցած տարվա նույն ժամանակի համեմատ բարձր է 16 սանտիմետրով։ Ըստ հիդրոլոգների կանխատեսման՝ հուլիսին, վերջին 60 տարվա ընթացքում, Սևանի մակարդակը կհասնի ռեկորդային նիշի։