AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. Մայիսի 22-23

25/05/2021

Մայիսի 22-ին ու 23-ին հանրապետության տարածք անապատային շրջաններից փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդային հոսանքների ներհոսման հետևանքով՝ Երևանի մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան նախորդող օրերի համեմատ մոտ 2-8 անգամ բարձր է դիտվել:
📈 Մայիսի 22-ին և 23-ին փոշու պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից ամենամեծ գերազանցումները՝ 7 և 14 անգամ, դիտվել են Կենտրոնում (Լուսավորիչ Ագաթանգեղոս խաչմերուկ):
☁️ Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան չորս օրերի ընթացքում, Նոր Նորքում՝ մայիսի 20-ին և 22-ին, Շենգավիթում՝ մայիսի 20-ին և 22-ին, Արաբկիրում՝ մայիսի 22-ին: