AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է «Օդերևութաբանական արբանյակների շահագործման եվրոպական կազմակերպության (EUMETSAT) տեղեկատվական օր» թեմայով առցանց աշխատաժողովը

21/04/2021

Այսօր մեկնարկել է երկօրյա «Օդերևութաբանական արբանյակների շահագործման եվրոպական կազմակերպության (EUMETSAT) տեղեկատվական օր» թեմայով առցանց աշխատաժողովը, որին մասնակցում են նաև ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները՝ ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանի գլխավորությամբ։
Լևոն Ազիզյանն իր ելույթում անդրադարձավ «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի գործունեությանը, DAWBEE (Արևմտյան Բալկանների, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների տվյալների հասանելիություն) կայանների այժմյան վիճակին, ՊՈԱԿ-ի գործունեության մեջ արբանյակային տվյալների ներկայիս կիրառմանը, այլ ազգային հաստատությունների հետ համագործակցությանն ու ոչ միայն։  
 Աշխատաժողովը նախատեսված է Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների համար։ Այն համատեղ կազմակերպվել է EUMETSAT-ի, Ուկրաինայի հիդրոօդերևութաբանության կենտրոնի և Ուկրաինայի հիդրոօդերևութաբանության ինստիտուտի կողմից։
Աշխատաժողովի քննարկման թեմաներն են՝ EUMETSAT-ի արբանյակային ծրագրերի ներկայիս վիճակը, արբանյակային տվյալներին հասանելիությունը և մի շարք երկրներում դրանց կիրառումը, ինչպես նաև ԵՄ Կոպեռնիկուս ծրագրին աջակցությունը։ Հատուկ անդրադարձ է կատարվել նաև երրորդ սերնդի նոր արբանյակների շարքին (Meteosat third generation (MTG)) անցնելուն։
Աշխատաժողովին մասնակցում են նաև Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունները։