AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Տարեկան մթնոլորտային տեղումները ՀՀ տարածքում (2020թ.)

16/04/2021

✅ Անցյալ տարի մթնոլորտային տեղումների տարեկան քանակը կազմել է 538մմ, որը նորմայի 91%-ն է։
Մթնոլորտային տեղումների քանակը գերազանցել է սեզոնային նորման միայն գարնանը՝ կազմելով նորմայի 114%-ը:  Ամռանը տեղումների քանակը պակաս էր նորմայից (նորմայի 90%-ը), իսկ ձմռանն ու աշնանը դիտվեց խիստ չոր եղանակ՝ տեղումների քանակը կազմեց նորմայի միայն 60%-ը:
✅ Տեղումնառատությամբ աչքի ընկան ապրիլ և հուլիս ամիսները. ամսական քանակը կազմել է համապատասխանաբար նորմայի 154% և 120%։ Տեղումների սակավությամբ աչքի ընկավ հունվարը. գրանցվեց նորմայի 43% չափով տեղումներ։ Նորմայի մինչև 60% տեղումներ գրանցվեց հունիս և սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։
✅ 2020 թվականն աչքի ընկավ հորդառատ անձրևների առատությամբ. հունիսի 18-ին Վանաձորում (51մմ/4,5 ժամ), հունիսի 19-ին Շորժայում (41մմ/3 ժամ), հուլիսի 7-ին Գյումրիում (88մմ/3 ժամ) և օգոստոսի 23-ին Կապանում (34 մմ/ 5 ժամ) գրանցված ինտենսիվությամբ անձրևներ այս վայրերում և այս ժամանակաշրջանում երբևէ չեն դիտվել: