AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2019 թվականին ՀՀ-ում ջրառը և ջրօգտագործումը

16/04/2021

2019 թվականին ՀՀ-ում ջրառը կազմել է 2865.4 մլն. մ³, ջրօգտագործումը` 2 123.7 մլն. մ³: Ջրի տրանզիտային կորուստները կազմել են 741.7 մլն. մ³ կամ ջրառի 25.9%-ը:
Ջրօգտագործումն իրականացվել է հետևյալ նպատակներով՝
☑️ Ոռոգում - 51.6%
☑️ Ձկնաբուծություն - 35.6%
☑️ Արտադրական - 6.7%
☑️ Խմելու - 6.0%
☑️ Այլ կարիքներ - 0.1%
2019 թվականին 2000 թվականի համեմատ ջրօգտագործման ծավալներն աճել են 50%-ով, իսկ 2010 թվականի համեմատ՝ 38%-ով:
Տվյալների աղբյուր՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: