AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ԳԷՀ «Կովկասի տարծաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

26/03/2021

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը այսօր կայացած ԳԷՀ «Կովկասի տարծաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպմանը հանդես եկավ «Կլիմայի փոփոխության ազդեցությունը անտառային էկոհամակարգերի վրա» զեկույցով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին գետերի ջրապահպան գոտիների քարտեզագրման, ՀՀ-ում ագրոանտառների բարելավման և վերականգման հնարավորությունների քարտեզագրման կամ մոդելավորման, անտառի առցանց հարթակում տեղադրվող նյութերի վերլուծության հնարավորությունները: