AM RU EN

ԼՈՒՐԵՐ

2025 թվականի ապրիլը խոնավ էր Հայաստանում

15/05/2025

Միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում ապրիլին կազմել է 6․2 °C, որը նորմայից բարձր էր 1․0 °C-ով։ Տեղումների ամսական քանակը՝ 91․6 մմ, նորմայից ավել էր՝ կազմելով նորմայի 132․2 %-ը։ Տեղումներով օրերը գերակշռում էին ողջ ամսվա ընթացքում և միայն առանձին  օրեր շրջանների մեծ մասում դիտվեց առանց տեղումների եղանակ։
Ապրիլի առաջին տասնօրյակում ջերմաստիճանը բարձր էր նորմայից, որին հաջորդեց համեմատաբար ցուրտ երկրորդ տասնօրյակը, երբ միջին օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից։ Ապրիլի վերջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը բարձրացավ և կրկին դիտվեցին նորմայից բարձր ջերմաստիճաններ։
Ապրիլի 25-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Մեղրիում հասավ 32․5 °C-ի, իսկ ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիվել է ապրիլի 13-ին Արագած բարձր լեռնային օդերևութաբանական կայանում՝ -15․2 °C։      
1935 թվականից իրականցվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք և ամենաչոր ապրիլը դիտվել է 2024 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 9․4 °C, իսկ տեղումների քանակը՝ 23 մմ։ Ամենացուրտը ապրիլը դիտվել է՝ 1949 թվականին՝ 1․2°C միջին ամսական ջերմաստիճանով, իսկ ամենախոնավը՝ 1963 թվականին՝ 143․8 մմ։
Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ ապրիլ ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1.9 °C-ով 1935-2025 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 7,5 %-ով։      

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025