AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Հիդրոօդերեվության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի շնորհավորական ուղերձը նվիրված Անտառագետի օրվան

21/03/2025

Հարգելի՛ անտառագետներ և անտառային ոլորտի աշխատակիցներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Անտառների միջազգային օրվա և ՀՀ-ում անտառագետի օրվա կապակցությամբ։ Ձեր ամենօրյա նվիրումով և պատասխանատու աշխատանքով դուք կանգնած եք բնության պահպանության առաջնագծում՝ մշտապես պայքարելով էկոլոգիական հավասարակշռության պահպանման համար։

Անտառները ոչ միայն կենսաբազմազանության ապաստան են, այլ նաև մեր մոլորակի կյանքի հիմնական օղակներից են։
Այս տարի Անտառների միջազգային օրը նշվում է «Անտառները և պարենամթերքը» կարգախոսի ներքո։ Անտառները առանցքային դեր են խաղում պարենային անվտանգության ապահովման գործում՝ տրամադրելով բազմազան բնական պաշարներ՝ հատապտուղներ, ուտելի սնկեր և այլն։

Բացի այդ, անտառները նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը՝ կարգավորելով կլիման, պահպանելով ջրային ռեսուրսները և ապահովելով հողերի բերրիությունը։

Անտառային ոլորտի սիրելի աշխատակիցներ, անտառների պահպանության ձեր մասնագիտական գիտելիքներն ու գործնական մոտեցումները առավել քան երբևէ կարևոր են՝ հատկապես կլիմայական փոփոխությունների և անտառային տարածքների կրճատման պայմաններում։

Դուք՝ որպես ոլորտի նվիրյալ մասնագետներ, ամեն օր ձեր աշխատանքով պաշտպանում և վերականգնում եք այս անփոխարինելի բնական ռեսուրսը՝ ձևավորելով անվտանգ և կայուն միջավայր ներկա և ապագա սերունդների համար։

Հատուկ շնորհակալություն «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ անտառների և կենսաբազմազանության մոնիթորինգի ծառայության աշխատակիցներին՝ անտառների ազգային գույքագրման և մոնիթորինգի գործընթացներում իրենց կարևոր ներդրման համար։ Այս աշխատանքը կարևոր նշանակություն ունի մեր երկրի բնական հարստության պահպանման և կայուն կառավարման համար։

Թող այս օրը լինի ոչ միայն շնորհակալության, այլ նաև ոգեշնչման նոր սկիզբ՝ շարունակելու ձեր կարևոր առաքելությունը։

Մաղթում եմ ձեզ նորանոր ձեռքբերումներ, ստեղծագործական եռանդ և ուժեղ կամք՝ մեր բնական հարստությունները գալիք սերունդներին փոխանցելու և պահպանելու գործում։

Շնորհավոր տոնդ, անտառագետ։

Թող ձեր ջանքերը միշտ պսակվեն հաջողությամբ։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025