AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանք

21/03/2025

Հաշվի առնելով օդերևութաբանական պայմանները՝ հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի տնկումը կատարվում է, երբ օդի միջին ջերմաստիճանը հասնում է մինչև +10․․․+14°C (վարելաշերտում 0-20 սմ՝ մինչև  +7․․․+10°C)։
 Մարտ ամսվա օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։
Հովտային շրջաններում օդի միջին ջերմաստիճանը սպասվում է +7․․.+10°C։ Առանձին օրեր հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը մինչև -6․․․-10°C, Սյունիքիի հովտային շրջաններում՝ մինչև  -4․․․-7°C, իսկ առավելագույն ջերմաստիճանը սպասվում է +17․․․+21°C,  Սյունիքի հովիտներում՝ +20․․․+25°C։
Տեղումների քանակը հանրապետության հովտային շրջաններում սպասվում է 20-41մմ։
Այս տարի վաղահաս կարտոֆիլի տնկումը նպատակահարմար է սկսել մարտի երրորդ տասնօրյակից։
Ցրտահարությունից խուսափելու համար ցանքսը նպատակահարմար է կատարել հողի ավելի խորը շերտում։