AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«ՀՄԿ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանի շնորհավորհանքը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ

08/03/2021

Սիրելի՛ կանայք և աղջիկներ,
Շնորհավորում եմ Ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ:
Այս տոնը ևս մեկ առիթ է բարձրաձայն խոստովանելու և արտահայտելու մեր սերը, հիացմունքը, երախտագիտությունը, նվիրվածությունն ու ջերմությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկներին:
Հայոց պատմությունը բավական հարուստ է հայ կանանց մասին գեղեցիկ ու ոգեշունչ պատումներով: Դարերի վկայություն է այն ճշմարտությունը, որ հայ կինը եղել է հայոց օջախի շենացնողը, պահպանողը և հայապահպանության առաքելությունը շարունակողը:
Մեծ երախտագիտությամբ շնորհավորում եմ մեր առյուծածին մայրերին, ում որդիներն անմահացան՝ պաշտպանելով հայրենի հողը, խոնարհվում եմ Ձեր առջև և մաղթում ուժ ու համբերություն: Առանձնահատուկ շնորհավորում եմ հայոց բանակում ծառայող հայուհիներին, կին ազատամարտիկներին, մեր բանակի սպաների կանանց և այն բոլոր մայրերին, որոնց որդիներն այսօր ծառայում են ու պաշտպանում երկրի սահմանները:
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակցուհիների գլխավորությամբ` ջերմորեն շնորհավորում եմ հայ ազգի պարծանք կանանց՝ մաղթելով քաջառողջություն, երբևէ չխամրող ժպիտ, անմար հմայք և ընտանեկան ներդաշնակություն: Թող միշտ խաղաղություն ու բարօրություն տիրի Ձեր ընտանիքներում և մեր հայրենիքում: