AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Եվրոպայի ամենաժամանակակից օդերևութաբանական արբանյակը պատրաստ է շահագործման

06/12/2024

EUMETSAT-ի երրորդ սերնդի գեոստացիոնար արբանյակներից առաջինը՝ Meteosat-12-ը, անցել է լիարժեք շահագործման: 
Սա կարևոր և ողջունելի խթան է հանդիսանում Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) անդամներին ՝ կանխատեսելու վտանգավոր և առավել վտանգավոր եղանակային պայմանները և վերահսկելու կլիմայի փոփոխությունը:

Meteosat-12-ի երկու հիմնական գործիքները՝ համակցված ջերմային պատկերիչն է և ամպրոպների պատկերման համար անհրաժեշտ տվիչը։ Տրամադրելով ճշգրիտ և բարձր լուծաչափի տվյալներ՝ դրանք հնարավորություն են ընձեռում վտանգավոր օդերևութաբանական երևույթների առավել ճշգրիտ կանխատեսման համար, ինչն էլ իր հերթին կապահովի պաշտպանելու բնակչության կյանքը և ապրուստի միջոցները։ Meteosat-12 գործիքների տվյալները ներկայումս փոխանցվում են Ազգային օդերևութաբանական ծառայություններին և այլ կազմակերպություններին՝ գործառնական օգտագործման նպատակով և ինչպես, որ ակնկալվում է դրանք էական ազդեցություն կունենան եղանակի կանխատեսման և մեր կլիման «հասկանալու» համար:

Նոր սերունդի արբանյակը կապահովի գեոստացիոնար ուղեծրից եղանակի կանխատեսման տվյալների շարունակական հավաքագրումն առաջիկա 20 տարիների ընթացքում: Սա էապես մեծացնում է օդերևութաբանական պատկերների ստացման հնարավորությունները և ապահովում է բոլորովին նոր չափման հնարավորություններ, որպեսզի իրական ժամանակում հնարավոր լինի ստանալ ամպրոպային օջախների պատկերները, ինչը բոլորովին նոր է եվրոպական եղանակային արբանյակների համար:

Պատկերի սկաները հնարավորություն է տալիս ստեղծել արագ փոփոխվող իրադրությունների պատկերներ։ Այն սկանավորում է ամբողջ երկրագունդը ընդամենը 10 րոպեում, իսկ ապագայում սկանավորելու է Եվրոպան և Հյուսիսային Աֆրիկան յուրաքանչյուր 2․5 րոպեն մեկ։ 
Ի լրումն Եվրոպայում օդերևութաբանական արբանյակային պատկերների որակի էական բարելավմանը, Meteosat−12-ը կբարելավի դիտարկման հնարավորությունները Աֆրիկայում, որտեղ տեղային դիտարկումները կամ հեռահար զոնդավորման այլ տեսակներ հիմնականում անհասանելի են:

ՀՕԿ-ը նպաստում է իր անդամ երկրների կողմից եղանակի, կլիմայի, ջրային ռեսուրսների, տիեզերական եղանակի և հարակից ծրագրերի վերաբերյալ արբանյակային տվյալների և արտադրանքների բաց հասանելիությանը և օգտագործմանը:

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025