AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի կենտրոնական լաբորատորիա էին այցելել «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի երիտասարդական հետազոտական թիմի անդամները

29/10/2024

Երիտասարդ հետազոտողները նամակով տեղեկացրել էին, որ իրենք իրականացրել են  շրջակա միջավայրի պահպանության խնդիրների մասին երիտասարադների իրազեկվածության վերաբերյալ հետազոտություններ և ներկայումս իրականացնում են Երևան քաղաքի օդի աղտոտվածության խնդրի ուսումնասիրություն և այս խնդրի մասին երիտասարդների իրազեկվածության և տեղեկատվության աղբյուրների մասին հետազոտություն։ 
Այցի նպատակն էր ծանոթանալու օդի աղտոտվածության մոնիթորինգի գործընթացին, ինչպես նաև Օրհուսի կոնվենցիայի «Աղտոտիչների արտանետումների և տեղափոխման ռեգիստրի մասին» արձանագրությանը, քանի որ այն նույնպես առնչվում էր իրենց հետազոտությանը։
Այցելության ընթացքում լաբորատորիայի մասնագետները ներկայացրեցին, թե ինչպես են մթնոլորտային օդի նմուշները հավաքվում տարբեր դիտակետերից և ինչպիսի սարքավորումներ են օգտագործվում դրանց լաբորատոր չափման համար։
Մասնագետները նաև տեղեկացրեցին, թե ինչ աղբյուրներից կարող են ստանալ օդի աղտոտվածության վերաբերյալ տվյալները։
Օրհուս կենտրոնի համակարգողը ներկայացրեց Օրհուսի կոնվենցիայի «Աղտոտիչների արտանետումների և տեղափոխման ռեգիստրի մասին» արձանագրության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, արձանագրության դրույթների իրականացման այլ երկրների փորձը ։
Երիտասարդական հետազոտական թիմի անդամները  «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գ․ Շահնազարյանի, մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գ․ Հակոբյանի և Օրհուս կենտրոնի համակարգող Ս․ Այվազյանի հետ քննարկեցին բնապահպանական հիմնախնդիրները, ուղղեցին իրենց հուզող հարցերը, ինչպես նաև կիսվեցին իրենց հետազոտությունների արդյունքներով  և ապագա ծրագրերով։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025