AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Համեղ սննդի հոտը կարող է ազդել օդի որակի վրա

10/10/2024

Նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սննդի պատրաստման արդյունքում արտանետվող աղտոտիչները, խիտ բնակեցված քաղաքային տարածքներում, կարող են կազմել մարդու գործունեության հետևանքով առաջացած ցնդող օրգանական միացությունների (ՑՕՄ) գրեթե մեկ քառորդը:
Ընթրիքի ժամին քայլելով ցանկացած խոշոր քաղաքի գլխավոր փողոցներով կարելի է հեշտությամբ ճանաչել պատրաստվող սննդի գրավիչ բույրերը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համեղ սննդի հոտերի ազդեցությունը օդի որակի վրա կարող է զգալի ազդեցություն ունենալ, այդպես նշվում է Atmospheric Chemistry & Physics ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ, որը քանակականացնում է Լաս Վեգասի կենտրոնում քաղաքային օդում ճաշ պատրաստելու արտանետումները:
«Սննդի պատրաստման ոլորտից արտանետված աղտոտիչները, որոնք հիմնականում ցնդող օրգանական միացություններ են, բավականին ակտիվ են օդում և կարևոր օդի որակի համար», - բացատրում է Քիմիական գիտություների լաբարատորիայի հետազոտող քիմիկոս և հետազոտության գլխավոր հեղինակ Մեթ Քոգգոնը։
Քոգգոնը և նրա թիմը պարզել են, որ Լաս Վեգասի բացօթյա տարածքներում առկա մարդածին ՑՕՄ-երի շուրջ 21%-ը ստացվել է սննդի պատրաստման ոլորտից: Կախված օրվա ժամից, կերակուր պատրաստելու հետ կապված ՑՕՄ-երի արտանետումները կազմում են ընդհանուր արտանետումների 10-30%-ը: Սա զարմանալի էր, հատկապես հաշվի առնելով, որ ԱՄՆ արտանետումների ազգային գույքագրումը այս աղբյուրը գնահատել է չնչին՝ 1%: Բացարձակ թվով կառույցը թերագնահատում է այս ոլորտի արտանետումները 5-10 անգամ: Քոգգոնի գնահատականներով, օդի որակի ներկայիս մոդելներում սննդի պատրաստման ոլորտից արտանետումները քաղաքային ՑՕՄ-երի միակ բացակայող աղբյուրն է, և կարող է կարևոր հետևանքներ ունենալ քաղաքականության մշակման վրա:
ՑՕՄ-երը չափազանց կարևոր են քաղաքային օդի որակի համար, քանի որ դրանք նպաստում են ինչպես գետնամերձ օզոնով, այնպես էլ կախված մասնիկներով (PM2.5) աղտոտվածությանը:
«Տարիների ընթացքում մենք չափել ենք բոլոր տեսակի տարբեր ՑՕՄ-երը ամբողջ ԱՄՆ-ում տարբեր աղբյուրներից, ինչպիսիք են տրանսպորտը, անտառային հրդեհների ծուխը, գյուղատնտեսությունը և սպառողական ապրանքները: Քաղաքային չափումների մեջ անընդհատ տեսնում էինք միացությունների որոշակի դաս, որոնք մենք անվանում ենք երկար շղթայական ալդեհիդներ, վերջինները մենք չէինք կարող հաշվել վերը նշված աղբյուրներից», - բացատրեց Քոգգոնը:
 
Հետազոտողները հույս ունեն, որ այս նոր տեղեկատվությունը արժեքավոր կլինի այնպիսի քաղաքների համար, որոնք աշխատում են օդի որակի հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ, քանի որ քաղաքականության մշակման գործում կարևոր է ունենալ աղտոտիչների արտանետումների և աղբյուրների ամբողջական պատկերը:

Ավելին՝  https://csl.noaa.gov/news/2024/403
 

 

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025