AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Աշխարհը նաև նրանց տունն է»․ հետևյալ կարգախոսով է այս տարի նշվում Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը

04/10/2024

Հոկտեմբերի 4-ը որպես Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Տվյալ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ` ուղղված կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության և հոգատարության զգացողության բարձրացմանը:
Կենդանիների համաշխարհային օրը հնարավորություն է տալիս մտածելու աշխարհն ավելի լավը դարձնելու մասին: Ընդունելով այն գաղափարը, որ «աշխարհը նաև նրանց տունն է», մենք պարտավորվում ենք կենդանիներին վերաբերվել հարգանքով և հոգատարությամբ, որին նրանք արժանի են:
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) տվյալների ՝ ամեն ժամ Երկիր մոլորակի վրա անհետանում է երեք կենդանատեսակ, իսկ օրական կտրվածքով՝ բուսական և կենդանական աշխարհի 70 տեսակ: Ըստ այդ տվյալների, մոտ ապագայում առհասարակ կդադարի գոյություն ունենալ բուսական և կենդանական աշխարհի բոլոր տեսակների մեկ քառորդը:

 

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025