AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սեպտեմբերի 26-ը Ծովերի համաշխարհային օրն էր

27/09/2024

Ծովերի համաշխարհային օրը ՄԱԿ-ի համակարգում միջազգային տոներից մեկն է։ Այդ օրը նշվում է 1978 թվականից՝ Միջկառավարական ծովային խորհրդատվական կազմակերպության ասամբլեայի 10-րդ նստաշրջանի որոշմամբ։ 
Մինչև 1980 թվականը այն նշվում էր մարտի 17-ին, իսկ հետո որոշվեց ամսաթիվը տեղափոխել սեպտեմբերի վերջին ամբողջական շաբաթվա օրերից մեկը։ 
Ծովերի համաշխարհային օրվա նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել ծովերին և օվկիանոսներին անդառնալի վնաս հասցնող չափից շատ ձկնորսության, ջրավազանների աղտոտման և գլոբալ տաքացման, ինչպես նաև գալիք սերունդների համար ծովերի կենսաբանական, բնական և ռեկրեացիոն ռեսուրսների պահպանման ընթացիկ խնդիրներին։ 
Ամենակարևոր խնդիրներն են ծովային տրանսպորտի էկոլոգիական անվտանգության բարձրացումը, ծովային միջավայրի, մասնավորապես նավթով աղտոտման կանխումը, կենսաբանական ռեսուրսների պահպանումը և որսագողության դեմ պայքարը։ 

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ վերջին 100 տարվա ընթացքում որոշ ձկնատեսակների՝ թունայի, ձողաձկան և մարլինի 90% -ը որսացել են։ Ամեն տարի մոտ 21 մլն բարել նավթ է թափվում ծովեր և օվկիանոսներ։ Սինթետիկ թափոնները, որոնք լցվում են խոշոր ջրավազանները, պատճառ են հանդիսանում տարեկան մեկ միլիոն ծովային թռչունների և 100000 ծովային կաթնասունների ոչնչացման: Գլոբալ տաքացման պատճառով վերջին 100 տարվա ընթացքում մոլորակի խոշոր ջրավազաններում ջրի մակարդակը բարձրացել է 10-25 սանտիմետրով:

Բացի այդ, բեռների փոխադրումը ծովային տրանսպորտով, որպես ապրանքների միջազգային փոխադրման ամենաարդյունավետ և ծախսարդյունավետ միջոց, խաթարում է նաև ծովերի և օվկիանոսների էկոհամակարգերը։ Չէ՞ որ համաշխարհային առևտրի 80%-ն իրականացվում է ծովային տրանսպորտով։ Հետևաբար, անվտանգ և արդյունավետ միջազգային բեռնափոխադրումների զարգացումը «կանաչ» տնտեսության և կայուն զարգացման ոլորտում ապագա նախագծերի բանալին է: 

Այս բոլոր հարցերի բարձրացումը առաջնահերթություն է Միջկառավարական ծովային խորհրդատվական կազմակերպության աշխատանքներում։ Էներգաարդյունավետություն, նոր տեխնոլոգիաների և նորարարությունների ներդրում, անձնակազմի վերապատրաստում, ծովային անվտանգություն, նավագնացության կառավարում և ենթակառուցվածքների զարգացում` այս բոլոր խնդիրները պահանջում են համաշխարհային ստանդարտացում: 

«Միջոցառումների օրացույց» նախագծի համաձայն՝ Ծովերի համաշխարհային օրը, որն ամեն տարի նվիրված է որոշակի արդիական բնապահպանական թեմայի, աշխարհի տարբեր երկրներում ուղեկցվում է բնապահպանական և կրթական տարբեր միջոցառումներով, բնապահպանական ակցիաներով և հանրահավաքներով։ Այս տարվա թեման էր՝ «Նավարկություն դեպի ապագա․ առաջին հերթին՝ անվտանգությունը»:
 

 

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025