AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 16․09 -22․09․2024թ.

23/09/2024

Շաբաթվա  ընթացքում հանրապետությունում շարունակվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Եղանակային պայմանները նպաստավոր են եղել  բերքահավաքի համար։
Հովտային շրջաններում կատարվել են բանջարանոցային մշակաբույսերի, խաղողի, սերկևիլի, նռան, ընկույզի, լեռնային շրջաններում՝ հնդավորների, կարտոֆիլի, կաղամբի բերքահավաք։   
Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի  և  նախացանքի աշխատանքները։
Շավաթվա ընթացքում դիտված տեղումները բարձրացրել են հողի խոնավության պաշարները՝ բարելավվելով նախացանքի, ցանքի, հատիկի աճի և զարգացման պայմանները: