AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական երիտասարդական մրցույթ

22/08/2024

Հայաստանի Հանրապետության  կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  իրականացնում է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական երիտասարդական  մրցույթը (այսուհետ՝ Մրցույթ): 
Մրցույթն անցկացվում է երիտասարդների նորարարական մտածողությունը զարգացնելու, Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում երիտասարդներին ներգրավելու, գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունների խթանման նպատակով: 
2024 թվականի համար նախատեսված մրցութային անվանակարգերը հետևյալն են.

  • Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա, մեխանիկա, աստղագիտություն, էլեկտրոնիկա, միկրո և նանոէլեկտրոնիկա),
  • Տեղեկատվական տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն (ռոբոտատեխնիկական համակարգեր), 
  • Մանկավարժական տեխնոլոգիաներ (մանկավարժական, պատմական բանասիրական և հոգեբանական գիտություններ), 
  • Ռազմական անվտանգության համակարգեր, (ռազմական, տեխնիկական 
  • Կանաչ տնտեսություն և տեխնոլոգիաներ (կենսաբանական, գյուղատնտեսական, քիմիական գիտություններ, վերականգնվող և այլընտրանքային էներգետիկա, նյութագիտություն): 

Մրցույթին մասնակցության հայտերը ընդունվում են սույն թվականի հուլիսի 22-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ:

Ավելին՝ https://escs.am/am/news/23510

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025