15/08/2024
Սուրճի գները հինգ շաբաթվա ընթացքում հասել են առավելագույնին այն բանից հետո, երբ բրազիլացի ֆերմերները հայտնել են ցրտահարության հասցված վնասների մասին արաբիկա տեսակի սուրճի մշակման շրջաններում: Ըստ տեղական զեկույցների, տարվա այս եղանակի համար անսովոր ցուրտ եղանակները երկրի կենտրոնական հատվածներում բերել են ցրտահարության:
ICE բորսայում երկուշաբթի օրը սուրճի գներն աճել են ավելի քան 6%-ով: Ֆերմերները սոցցանցերում տեսանյութեր են հրապարակել, որոնք ցույց են տալիս ցրտահարության հետևանքները Սերրադո Մինեյրոյում՝ սուրճի աճեցման երկրորդ կարևոր շրջանում:
Սերրադո Մինեյրոյում գտնվող Expocacer սուրճի կազմակերպության ներկայացուցիչը ասել է. «Այո, մենք որոշակի վայրերում սառնամանիք ենք զգացել, բայց դեռ պարզ չէ, թե որքան մեծ ազդեցություն կունենա այն: Մենք սկսել ենք գնահատել իրավիճակը ֆերմերների հետ միասին»։
Օդերևութաբան Մարկո Անտոնիո դոս Սանտոսը նշել է, որ ցրտահարությունը թույլ է եղել 2021 թվականի համեմատ, որը ոչնչացրել էր հարյուրավոր հեկտար տնկարկներ:
Հարկ է նշել, որ ցրտահարությունները կարող են նվազեցնել սուրճի մշակաբույսերի բերքատվությունը, քանի որ դրանք առաջացնում են տերևաթափ։ Ցրտահարությունը կարող է բացասաբար ազդել նաև հաջորդ տարվա սուրճի արտադրության ծավալների վրա:
Տես ավելին՝ https://qahwaworld.com/.../frost-fears-in-brazil-drive.../