AM RU EN

ԼՈՒՐԵՐ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոլոգիական դիտակետերը նոր ջրաչափական գործիքներով աապահովելու նպատակով EU4Sevan ծրագրի կողմից ձեռք է բերվել OTT ապրանքանիշի ջրաչափական պտուտանի հավաքածու

14/08/2024

Սևանա լիճ թափվող գետերի վրա գործող «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հիդրոլոգիական դիտակետերը նոր ջրաչափական գործիքներով աապահովելու նպատակով EU4Sevan ծրագրի կողմից ձեռք է բերվել գերմանական OTT ապրանքանիշի հինգ ջրաչափական պտուտանի հավաքածու։
Օգոստոսի 13-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ում կայացած հանդիպման ժամանակ EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանը (Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն, GIZ) հանձնեց վերոնշյալ ջրաչափական գործիքները ՊՈԱԿ-ի տնօրինությանը։
«Հայհդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը շնորհակալություն հայտնեց ծրագրին շարունակական համագործակցության և աջակցության համար։ Նա նշեց, որ այս նոր գործիքները նպաստելու են Սևանա լիճ թափվող գետերի ջրի ելքերի տվյալների արժանահավատության բարձրացմանը, ինչն իր հերթին կաջակցի լճի ջրային հաշվեկշռի ու կլիմայի փոփոխության՝ ջրային ռեսուրսների վրա ազդեցության գնահատականների ճշգրտության բարելավմանը։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։ Այն «ԵՄ-ը հանուն էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի» ԵՄ գործողության և ԳԴՀ ՏՀԶՆ-ի կողմից ֆինանսավորվող «ECOServe» ծրագրի մաս է կազմում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից:

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025