AM RU EN

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՈՐԱԿԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երևանում մթնոլորտային օդի որակը. օգոստոսի 8-12-ը (2024թ.)

13/08/2024

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (ՍԹԿ) օգոստոսի 8-12-ին, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ օգոստոսի 10-ին և 11-ին, Արաբկիր վարչական շրջանում՝ օգոստոսի 11-ին:
◾️Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է ՍԹԿ-ն Արաբկիրում օգոստոսի 10-ին և 11-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 10-ին:
◾️Ազոտի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, սակայն նախորդող օրերի համեմատությամբ բոլոր դիտակայաններում դիտվել է կոնցենտրացիայի աճ:
◾️​Նուբարաշենի աղբավայրում հրդեհի հետևանքով մթնոլորտային օդ կարող են արտանետվել վնասակար աղտոտիչ նյութեր, օրինակ դիօքսիններ, պոլիքլորացված բիֆենիլներ, պոլիարոմատիկ ածխաջրածիններ և այլ աղտոտիչներ: