AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Սառցե դարաշրջանում Գրենլանդիայում անտառներ են աճել

08/08/2024

Հետազոտողներն ապացույցներ են գտել, որ Գրենլանդիայի կենտրոնական շրջաններում սառցե գլխարկը կրճատվել է մոտ 1.1 միլիոն տարի առաջ՝ սառցե դարաշրջանի ծաղկման փուլում:
Այժմ ուղղակի և անվիճարկելի ապացույցներ կան, որ այս դարաշրջանում Գրենլանդիայի կենտրոնական շրջանները ոչ միայն սառույցից զերծ են եղել, այլ այստեղ եղել են մեծ թվով բույսեր և միջատներ:
Վերմոնտի ամերիկյան համալսարանի գիտնականների այս բացահայտումը շատ հակասություններ առաջացրեց, քանի որ գիտնականները ենթադրում էին, որ կղզու մակերեսը ամբողջովին ծածկված է եղել սառույցով չորրորդական սառցապատման դարաշրջանում, որը սկսվել է մոտավորապես 2.6 միլիոն տարի առաջ:
Երկար ժամանակ շատ գիտնականներ կասկածում էին այս վարկածի ճշտությանը, սակայն 2019 թվականին հետազոտողները Գրենլանդիայի ափամերձ շրջաններում գտան հետքեր, որ մոտավորապես 416 հազար տարի առաջ այդ տարածքում սառցապատ չի եղել: Բացահայտումը գիտնականներին ստիպեց վերանայել 1993 թվականին կղզու կենտրոնական շրջաններից հավաքված սառույցի և հողի նմուշները, որի նպատակն էր ուսումնասիրել կղզու սառցե շերտի պատմությունը:
Այսպիսով, հետազոտողները կրկին ուսումնասիրել են սառեցված ջրի այս նմուշները, ինչպես նաև հորատման ընթացքում Գրենլանդիայի սառցաշերտից հայտնաբերված սալաքարերը և մշտական սառույցը: Հինավուրց կավի և հողի այս նմուշներում հետազոտողները անսպասելիորեն հայտնաբերել են կակաչի սերմեր, հողի սնկերի սպորներ, բևեռային ուռենու բողբոջների կտորներ և որոշ այլ բույսեր, որոնք այժմ աճում են Երկրի մերձբևեռային շրջաններում: