AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Օդերևութաբանություն ֆերմերների համար

07/08/2024

Ագրոօդերևութաբանական խորհրդատվությունն օգնում է ֆերմերներին տեղեկացված որոշումներ կայացնել ջրամատակարարման, պարարտանյութերի կառավարման, վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի, ցանքի և բերքահավաքի ժամկետների, ինչպես նաև տնտեսության վարման այլ մեթոդների վերաբերյալ: 
Ագրոօդերևութաբանական խորհրդատվական ծառայությունները ներառում են եղանակի կանխատեսումը' սկսած կարճաժամկետ կանխատեսումից մինչև սեզոնային կանխատեսումներ, որոնք, ֆերմերային տնտեսությունների պայմանների մոնիթորինգի հետ համատեղ, կարող են օգնել գյուղատնտեսության վարման և ագրոպարենային համակարգի մասնակիցների շրջանում դրանց տարածման գործնական խորհուրդների պատրաստման գործում:
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) և Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) համատեղ աշխատում են ընդլայնել իրենց անդամների կարողությունները գյուղատնտեսական համայնքներին օդերևութաբանական և հարակից ծառայություններ մատուցելու համար՝ աջակցելով կայուն և տնտեսապես կենսունակ գյուղատնտեսական համակարգերի զարգացմանը:
2019 թվականի ՀՕԿ-ի «Կլիմայական ծառայությունների վիճակի» մասին ամենամյա հիմնական զեկույցի հրապարակումից ի վեր զգալի աշխատանքներ են կատարվել: Զեկույցի եզրակացություններից մեկն այն է, որ պետության մակարդակով ագրոօդերևութաբանական ծառայությունների մատուցման բարելավման համար անհրաժեշտ է նպատակային ֆինանսական աջակցություն կլիմայական սպասարկման մասշտաբները գործողության մեջ դնելու և ընդլայնելու համար: Պատճառներից մեկը այն է, որ ՊԳԿ-ի և ՀՕԿ-ի համագործակցությունն ուղղված է ֆինանսական և գործառնական խնդիրների լուծմանը։

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025