11/02/2021
Հրազդան գետը Հայաստանի ամենաաղտոտված գետերից է, որտեղ թափվում են մայրաքաղաքի կոմունալ-կենցաղային չմաքրված կեղտաջրերը:
Առավել աղտոտված է գետի Դարբնիկ գյուղի մոտ ընկած հատվածը, որտեղ ջրի որակը մշտապես 5-րդ դաս է «վատ» որակ՝ պայմանավորված ամոնիում և ֆոսֆատ իոնների բարձր կոնցենտրացիաներով: