AM RU EN

ԼՈՒՐԵՐ

ՄԱԿ-ում հայտարարել են էքստրեմալ շոգի «համաճարակի» մասին

29/07/2024

Վերջին ժամանակներում մոլորակի միլիարդավոր մարդիկ բախվում են էքստրեմալ շոգի իսկական «համաճարակի» հետ: Այս մասին, հուլիսի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիեշը: Նա նաև հայտնել է, որ վերջին օրերը ռեկորդներ են սահմանվում համաշխարհային միջին օրական ջերմաստիճանի համար, հավելելով, որ անցած շաբաթը աննախադեպ շոգի շաբաթ է եղել: 
Կլիմայի փոփոխության Եվրոպական միության Copernicus ծառայությունը կիրակի օրը՝ հուլիսի 21-ը, հայտարարել է գրանցված ամենաշոգ օրը դիտարկումների ողջ ժամանակահատվածի համար, սակայն հուլիսի 22-ին, ջերմաչափի սնդիկի սյունն էլ ավելի բարձրացավ և հուլիսի 23-ին ևս նույն արժեքի էր:
Գուտերիեշը հայտարարել է, որ այդ երեք օրերը՝ հուլիսի 21-ը, 22-ը և 23-ը դիտարկումների ողջ պատմության ընթացքում երեք ամենաշոգ օրերն են եղել: «Երկիրն ավելի ու ավելի է տաքանում և ավելի վտանգավոր դառնում բոլորի համար», - հայտարարել Է նա: 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) կանխատեսում է հրապարակել, որի համաձայն առաջիկա հինգ տարիներին գլոբալ ջերմաստիճանները կարող են հասնել ռեկորդային բարձր մակարդակների: 
ՀՕԿ-ի կարծիքով՝ դրանում մեղավոր են ջերմոցային գազերը և օվկիանոսային հոսանքների փուլերի փոփոխությունը Լա Նինյայից Էլ Նինյոի։