AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Գիտնականները պարզել են, որ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է

26/07/2024

Գիտնականները պարզել են, որ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է:
Ամերիկացի երկրաբանները՝ Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի, պարզել են, որ Անտարկտիդայի ամենախոշոր շելֆային՝ Ռոսսա սառցադաշտը, ամեն օր ետ ու առաջ է շարժվում 6-8 սանտիմետրով։ Հետազոտությունը հրապարակվել է Geophysical Research Letters (GRL) գիտական ամսագրում:
Ռոսսա սառցադաշտը հսկա լողացող սառցե դաշտ է, որն իր չափերով համեմատելի է Ֆրանսիայի տարածքի հետ։
Գիտնականները պարզել են, որ սառույցի նման զանգվածի շարժունակությունը պայմանավորված է Անտարկտիդա մայրցամաքից դեպի օվկիանոս շարժվող սառցե հոսքերի ազդեցությամբ։
«Այս հանկարծակի շարժումները կարող են շելֆային սառցադաշտում սառցաշարժերի և սառցադաշտերի ճաքերի առաջացման գործում պոտենցիալ դեր խաղալ», - ասում է հետազոտության հեղինակ պրոֆեսոր Դագ Վինսը:
Շելֆային սառցադաշտերը մայրցամաքային սառցադաշտերի և սառցե հոսքերի վրա որպես արգելակ են գործում՝ դանդաղեցնելով նրանց ճանապարհը դեպի ծով և սառցի մեծ մասի կուտակմանը մայրցամաքում: Եթե շելֆային սառցադաշտը քայքայվում է, այս հենարանը անհետանում է և սառույցը կարող է ավելի արագ հալվել: Հասնելով օվկիանոս, նրանք նպաստում են ծովի մակարդակի բարձրացմանը:
Հետազոտողները չեն կարծում, որ տեղաշարժերն ուղղակիորեն կապված են մարդու գործնեությամբ առաջացած գլոբալ տաքացման հետ: Տեսություններից մեկը կայանում է նրանում, որ դրանք առաջանում են սառցի հոսքի հունում ջրի կորստից, ինչը նրան առավել կպչուն է դարձնում:

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025