AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Փարիզի օլիմպիական խաղերը կնպաստեն եղանակի կանխատեսման հետազոտություններին խոշոր քաղաքներում

26/07/2024

Եղանակը կարևոր դեր է խաղում միջազգային սպորտային մրցաշարերի ընթացքում՝ ազդելով միջոցառումների պլանավորման, մարզիկների կատարողականի և երկրպագուների անվտանգության վրա: Օդի ջերմաստիճանի, խոնավության, տեսանելիության և քամու ուժգնության, վտանգավոր եղանակային երևույթների ճշգրիտ կանխատեսումների ապահովումը կարևոր է հատկապես բացօթյա մրցումների համար:
Քաղաքային բնակավայրերում ապրող մարդկանց թիվը ներկայումս կազմում է 3․5 միլիարդ մարդ և անշեղորեն աճում է։ Եղանակի կանխատեսման թվային մոդելների համար լուրջ մարտահրավեր է ճշգրիտ գնահատել բարձրահարկ շենքերի և քաղաքային ենթակառուցվածքների ազդեցությունը եղանակի և կլիմայի վրա, ինչպես նաև շրջակա միջավայրի տարբեր ռիսկերը, ինչպիսիք են օդի և ջրի աղտոտվածությունը: Գիտահետազոտական նախագծի հիմնական խնդիրներն են՝ օդի որակը, եղանակի կանխատեսման բարձր լուծաչափի մոդելների մշակումը և կիրառումը՝ մինչև 100 մետր հորիզոնական քայլով, և հասարակագիտության ուսումնասիրությունները։
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գիտահետազոտական նախագիծը կիրականացվի «Meteo-France»-ի կողմից Փարիզի օլիմպիական խաղերի ընթացքում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 7-ը։ Նախագծում ներառված են տարբեր երկրների օդերևութաբանական ծառայություններ և համալսարաններ՝ Ֆրանսիա, Ավստրալիա, Կանադա, Չինաստան, Շվեդիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ:

2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի և Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության «Շրջակա միջավայրի ազգային գործակալության» ՀԻԻԱ-ի միջև ստորագրվեց Խրամի-Դեբեդ գետի անդրսահմանային ավազանում մոնիթորինգի և տեղեկատվու

05/12/2025

«Հայաստանի՝ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության (ԵՇՄԳ) հետ համագործակցության օգուտները» խորագրով աշխատաժողով

18/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 29–31-ը Մարաքեշում կայացավ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության Ագրոօդերևութաբանական ծառայությունների մշտական կոմիտեի նիստը

03/11/2025

2025 թվականի հոկտեմբերի 20-24-ը ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի խորհրդական Վալենտինա Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել են Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում

31/10/2025

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը պաշտոնապես միացավ Հարավարևելյան Եվրոպայի բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման խորհրդատվական համակարգին

27/10/2025