AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը (ՀՕԿ) մեկնարկում է ամենամյա լուսանկարների մրցույթ

24/07/2024

Մրցույթի թեման 2025 թվականի Օդերևութաբանության համաշխարհային օրվա կարգախոսն է՝ «Միասին հաղթահարենք վաղ ազդարարման բացերը», որը ուշադրություն է հրավիրում «Վաղ ազդարարման համակարգեր բոլորի համար» նախաձեռնության վրա։ 
ՀՕԿ-ը փնտրում է բարձրորակ և բովանդակալից լուսանկարներ, որոնք ֆիքսում են այն մարդկանց և համայնքներին, ովքեր աշխատում են միասին ապահովելու համընդանուր պաշտպանություն վտանգավոր եղանակից, ջրից կամ կլիմայական իրադարձություններից՝ կյանք փրկող վաղ նախազգուշացման համակարգերի միջոցով։ 
Մրցույթին կարող են ներկայացվել նաև նկարներ, որոնք ցուցադրում են բնության ուժը և մարդկային գործունեության ազդեցությունից մեր մոլորակը պաշտպանելու անհրաժեշտությունը։ 
Հաղթող լուսանկարները կներկայացվեն ՀՕԿ 2025 թվականի օրացույցում, ՀՕԿ-ի կայքէջում և սոցիալական այլ հարթակներում։ 
2025 թվականը նաև խորհրդանշական տարի է ՀՕԿ-ի համար, քանի որ լրանում է ՀՕԿ-ի 75-րդ ամյակը։ 
Լուսանկարները նաև լայնորեն կօգտագործվեն Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ եղանակի և կլիմայի հետ կապված իրադարձությունները լուսաբանելու համար։ 
Մանրամասները՝ https://wmo.int/.../wmo-launches-annual-photo-competition