26/06/2024
Հունիսի 24-ին կայացավ ԱՊՀ անդամ-պետությունների հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի 8-րդ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Հանդիպումը վարում էր ԱՊՀ ՀՄԽ 8-րդ աշխատանքային խմբի ղեկավար Օլեգ Լոմակինը։
Հանդիպմանը առցանց ձևաչափով մասնակցում էին ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի գլխավոր խորհրդական Վալենտինա Գրիգորյանը և գիտատեխնիկական համագործակցության և կարողությունների զարգացման բաժնի պետի պարտականությունները կատարող Անի Մարգարյանը։
Հանդիպմանը զեկույցով հանդես եկան ՀՕԿ ներկայացուցիչ Լուսիան Վիկը, ով ներկայացրեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (WMO) 19-րդ կոնգրեսում ընդունված ՀՕԿ կարողությունների զարգացման շրջանակը և Մարիա Մամաևան՝ ԱՊՀ անդամ-պետությունների ազգային հիդրոօդերևութաբանական կառույցների հարցումների արդյունքների ամփոփմամբ՝ անձնակազմի կարողությունների կայուն զարգացման համար։
Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվեց նաև ԱՊՀ անդամ-պետությունների ազգային հիդրոօդերևութաբանական կառույցների անձնակազմի կարողությունների զարգացման ոլորտում ՀՕԿ խորհրդատվության կիրառումը։