AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Առաջարկվել է ջերմոցային գազերի «թաղման» նոր մեթոդ

24/06/2024

Այսօր ածխածնի երկօքսիդի (CO2) անթրոպոգեն արտանետումները (հանածո վառելիքի այրման արդյունք) ռեկորդային մակարդակի վրա են և շարունակում են աճել:

Տարեկան մեկ անձը միջին հաշվով մթնոլորտ է արտանետում ավելի քան 4 տոննա ածխածին: Արդյունքում՝ ուժեղանում է ջերմոցային էֆեկտը՝ առաջացնելով գլոբալ տաքացում, ինչը հաճախ հանգեցնում է բնական աղետալի երևույթների։

Մթնոլորտում CO2–ի արտանետումները վերացնելու ամենահեռանկարային մեթոդներից մեկը դրա երկրաբանական «թաղումն» է:

Ըստ փորձագետների՝ կա այս գործընթացի երկու հիմնական մոտեցում.
• CO2-ի օգտագործումը ածխաջրածինների արդյունահանման արդյունավետությունը բարձրացնելու համար,
• արդյունաբերական ձեռնարկություններից միլիոնավոր տոննա գազային արտանետումների ներարկում թափանցելի երկրաբանական շերտեր՝ դրանց թաղման կամ երկարաժամկետ պահեստավորման նպատակով (CCUS տեխնոլոգիա):
CCUS տեխնոլոգիայի կիրառումը թույլ է տալիս վերացնել աղտոտող արտանետումների մուտքը մթնոլորտ և դրանով իսկ նպաստում է կլիմայի վրա մարդածին ազդեցության նվազմանը:
Ռուսաստանում արդեն մշակվել է CO2-ի «թաղման» վայրերի ընտրության մեթոդ։
Վերջերս գիտնականները գնահատել են դրա օգտագործման հեռանկարները Արևմտյան Սիբիրի տարածաշրջանում: CO2-ի ստորգետնյա տեղաբաշխումը կարող է իրականացվել սպառված նավթի և գազի քայքայված հանքավայրերում և ջրով հագեցած շերտերում։

Այսպիսով, CCUS տեխնոլոգիայի կիրառմամբ հիմնավորված և անվտանգ տեղակայման համար հեռանկարային են համարվում նավթագազային տարածքները, որոնց մասին կան երկրաֆիզիկական բազմաթիվ տվյալներ:

https://www.supermarketnews.com/technology/refrigeration-systems-chillin-carbon-dioxide