AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Եվրոպայի լողալու համար նախատեսված ջրերը մնում են անվտանգ

24/06/2024

Վերջին տարեկան գնահատման հանաձայն՝ Եվրոպայում լողալու համար նախատեսված ջրերի ճնշող մեծամասնությունը 2023 թվականին համապատասխանել է Եվրամիության ամենախիստ՝ «գերազանց» լողալու ջրի որակի չափանիշներին: ԵՄ-ում պաշտոնապես ճանաչված լողալու համար նախատեսված ջրերի 96%-ը համապատասխանում է որակի նվազագույն չափանիշներին, 1.5%-ը գնահատվել է որպես «վատ»:
 
Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության կողմից Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ կազմված գնահատումը մատնանշում է ամռանը լողորդների համար անվտանգ լողալու վայրերը: Գնահատումը կենտրոնանում է լողալու անվտանգության վրա՝ բակտերիաների մոնիթորինգի միջոցով, որոնք մարդկանց մոտ կարող են լուրջ հիվանդություններ առաջացնել:
«Գերազանց» որակի լողալու համար նախատեսված ջրերի ամենամեծ բաժինը գտնվում է Հունաստանում, Խորվաթիայում, Կիպրոսում և Ավստրիայում:
2023 թվականին բոլոր պաշտոնապես ճանաչված լողալու ջրերը Բելգիայում, Բուլղարիայում, Լյուքսեմբուրգում, Մալթայում, Ավստրիայում և Ռումինիայում համապատասխանել են առնվազն նվազագույն որակի ստանդարտին։ Ծովերի ափամերձ հատվածում լողալու վայրերի ջրերի 89%-ը «գերազանց» որակի էին, որը լճերի, գետերի լողալու ջրերի դեպքում կազմում էր 79%:

https://www.eea.europa.eu/en/newsroom/news/europes-bathing-waters-remain-safe