18/06/2024
Նախորդ շաբաթ Ժնևում իր աշխատանքն ավարտեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) գործադիր խորհուրդը, որը հաստատեց ճանապարհային քարտեզ՝ վաղ նախազգուշացումների հասանելությունը մոլորակի բոլոր բնակիչներին ապահովելու համար:
Բացի «Վաղ նախազգուշացում բոլորի համար» ճանապարհային քարտեզից, ընդունվել է ջերմոցային գազերի մոնիթորինգի գլոբալ համակարգի ներդրման ծրագիր և ակտիվացվել են սառցոլորտում (սառույց և ձյուն) գործողությունները կտրուկ փոփոխությունների պայմաններում
Խորհուրդը նաև ընդունել է մի շարք այլ բանաձևեր, որոնք ուղղված են Երկիր համակարգի դիտարկումների, կանխատեսումների և տեղեկատվական համակարգերի ամրապնդմանը:
Ընդունվել են բանաձևեր կլիմայի մոնիթորինգի և կլիմայի սպասարկման, ինչպես նաև հետազոտությունների և նորարարությունների վերաբերյալ: Հիմք է դրվել նաև ՄԱԿ-ի համակարգի հետ ավելի ինտենսիվ համագործակցությանը և մարդասիրական գործունեության աջակցությանը: