AM RU EN

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն․ 10.06 – 16.06.2024թ.

17/06/2024

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։
Հովտային շրջաններում աշնանացան  ցորենը դեռ գտնվել է կաթնային հասունացման, նախալեռնային շրջաններում այն ծաղկել է, լեռնային  շրջաններում հասկակալել, տեղ-տեղ ծաղկել է, գարնանացան գարին գտնվել է ծեղացողունի ներքին հանգույցների առաջացման փուլում։   
Հովտային շրջաններում  շարունակվել է կորիզավոր պտղատուների հասունացումը, սկսվել է ընտրովի բերքահավաքը։  Առաջացել է խաղողի վազի ողկույզները,  բանաջարանոցային մշակաբույսերի ծաղկումն ավարտվել է, ձևավորվել է ձմերուկը։
Նախալեռնային շրջաններում շարունակվել է կորիզավոր պտղատուների աճը, տեղ-տեղ սկսվել է կորիզավորների հասունացումը։  
Նախալեռնային շրջաններում կարտոֆիլի ծաղկումը ավարտվել է,  եգիպտացորենի մոտ սկսվել է հուրանակալումը։
Լեռնային  շրջաններում  շարունակվել է հնդավորների պտուղների  աճը և կարտոֆիլի կողային ընձյուղների առաջացումը։