AM RU EN

ԼՈՒՐԵՐ

Հերթական նմուշառման և դաշտային հետազոտական աշխատանքներ

13/06/2024

ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցները հերթական նմուշառման և դաշտային հետազոտական աշխատանքներն են իրականացնում՝ ստորերկրյա ջրերի որակը ուսումնասիրելու նպատակով:
 Ստորերկրյա ջրերի որակի նուշառումն իրակականցվում է 55 դիտակետից, որոնք ներառում են աղբյուրներ, շատրվանող և ոչ շատրվանող հորատանցքեր, գրունտային ջրհորներ: Միաժամանակ բոլոր դիտակետերում կատարվում են ջրերի ծախսի, մակարդակի և ջերմաստիճանի ստուգողական չափումներ:
Ստորերկրյա ջրերի որակի մոնիթորինգն իրականացվում է տարեկան երկու անգամ: Ջրի յուրաքանչյուր նմուշում որոշվում է 40 ֆիզիկաքիմական պարամետր, այդ թվում՝ հիմնական հիմնական անիոններ և կատիոններ, մետաղներ, աղային ռեժիմի տարրեր:
 Կատարված աշխատանքների արդյունքները հրապարակվում են ՊՈԱԿ-ի կայքում, ներառյալ հրապարակվող եռամսյակային և տարեկան տեղեկագրերում՝ https://meteomonitoring.am/publications