12/06/2024
Համաձայն Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության կողմից հրապարակված նոր նախնական տվյալների՝ 2023 թ․ Եվրոպայում գրանցված բոլոր նոր մեքենաներից CO2-ի միջին արտանետումները շարունակել են նվազել և 1.4%-ով ցածր են եղել, քան 2022 թ․։
Նույն կերպ, նոր բեռնատարներից CO2-ի միջին արտանետումները շարունակել են նվազել և 1.6%-ով ցածր են եղել, քան 2022 թ․: Նոր մեքենաներից և բեռնատարներից արտանետումների կրճատումը կապված է ամբողջովին էլեկտրական մեքենաների աճող մասնաբաժնով: Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության կողմից հրապարակված տվյալները հիմնված են եվրոպական երկրների տրամադրած տեղեկատվության վրա՝ ներառյալ բոլոր նոր գրանցված մեքենաների և բեռնատարների մասին մանրամասները։ Այս նախնական տվյալները ցույց են տալիս, որ 2023 թ․ Եվրոպայում գրանցվել է 10․7 միլիոն նոր ավտոմեքենա՝ 2022 թ․ համեմատ 13․2%-ով ավելի։ Այս նոր մեքենաների գրանցումների գրեթե մեկ քառորդը կազմում էին ամբողջովին էլեկտրական կամ plug-in հիբրիդային մեքենաները: Հաշվետու երկրներից էլեկտրամոբիլների ավտոպարկի մասնաբաժինն ամենաբարձրն է Նորվեգիայում, Շվեդիայում և Իսլանդիայում՝ համապատասխանաբար հասնելով 90.5%, 60.7% և 60.4%:
2023 թ. Եվրոպայում գրանցվել է 1.2 միլիոն նոր բեռնատար, ինչը 20․2%-ով գերազանցում է 2022 թ. մակարդակը։ Էլեկտրական բեռնատարների մասնաբաժինը 2023 թ. հասել է 8%-ի: Ամբողջովին էլեկտրական բեռնատարների կեսից ավելին գրանցված է երեք երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեդիայում:
Աղբյուրը՝ https://www.eea.europa.eu/en/newsroom/news/new-data-co2-emissions-of-new-cars-and-vans